ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Փալոնը Պետդեպին կոչ է արել կիրառել դիվանագիտական գործիքներ՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի համար

Փալոնը Պետդեպին կոչ է արել կիրառել դիվանագիտական գործիքներ՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի համար

Հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Պետդեպին կոչ է արել կիրառել դիվանագիտական գործիքներ՝ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի համար։ Այս առնչությամբ կոնգրեսականը գրել է․

«Այսօր ես զրույց ունեցա Պետդեպարտամենտում, որտեղ հաստատեցի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում ժողովրդավարությանը խստորեն և հրապարակայնորեն աջակցելու և մեր երկրների մերձեցման անհրաժեշտությունը։ Ես կոչ եմ արել նրանց օգտագործել բոլոր առկա դիվանագիտական ​​գործիքները՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը»։

  • Կիսվել: