Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հետ սահմանին պայթյունների մասին
Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Լահորում գտնվող Ուոլթոն օդանավակայանի մոտակայքում պայթյուններ են հնչել։ Samaa TV-ի հաղորդմամբ՝ ոչնչացվել է հնդկական անօդաչու։
Նյու-Դելին Իսլամաբադին մեղադրում է վիճելի տարածքի հրակոծման համար։ Ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ օդանավակայանի մոտակայքում ոչնչացված անօդաչուն հետախուզական է եղել։
Հնդկաստանը, իր հերթին, Պակիստանին մեղադրել է Ջամմուի և Քաշմիրի վիճելի տարածքի հրետակոծման համար․ հնդկական բանակը հայտարարել է, որ համաչափ հարված է հասցրել։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։