հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պակիստանում հայտարարել են, որ Իրանին համարում են բարեկամ և էսկալացիա չեն ցանկանում

Պակիստանում հայտարարել են, որ Իրանին համարում են բարեկամ և էսկալացիա չեն ցանկանում

Իսլամաբադը Թեհրանին համարում է իր բարեկամը և լարվածության հետագա էսկալացիա չի ցանկանում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը մեր բարեկամն է: Մենք էսկալացիա չենք ցանկանում, և դատելով այն բանից, ինչ մենք ստանում ենք նրանց կողմից, նրանք` նույնպես», - ասել է նա հեռախոսով Bloomberg գործակալությանը:

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ էր հասցրել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում՝ պնդելով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։ Այդ հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը 9 է․ նրանք իրանցիներ չեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 16-ին էլ Իրանն էր հարվածներ հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

  • Կիսվել: