երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պակիստանում ուսանողին մահապատժի են դատապարտել Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքների համար

Պակիստանում ուսանողին մահապատժի են դատապարտել Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքների համար

Պակիստանում ուսանողին մահապատժի են դատապարտել WhatsApp-ում հաղորդագրություն ուղարկելու համար:
 
Փենջաբ նահանգի դատարանը հայտարարել է, որ ամբաստանյալը ստեղծել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վիրավորանքներ են պարունակում Մուհամեդ մարգարեի և նրա կանանց հասցեին: 17-ամյա ևս մեկ մեղադրյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել այդ նյութերը տարածելու համար։
 
Լուսանկարների վերաբերյալ բողոք ներկայացրած անձը պնդել է, որ տեսանյութեր և լուսանկարներ է ստացել երեք տարբեր բջջային հեռախոսահամարներից:

  • Կիսվել: