Պակիստանն ու ԱՄՆ-ն սկսել են համատեղ հակաահաբեկչական վարժանքներ
Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են Inspired Gambit 2026 համատեղ հակաահաբեկչական վարժանքները, հայտնել է Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ երկշաբաթյա վարժանքներն անցկացվում են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի Պաբբի քաղաքի Ազգային հակաահաբեկչական կենտրոնում։
Զորավարժության նպատակը, ըստ հաղորդագրության,երկու երկրների զինված ուժերի օպերատիվ փոխգործունակության ամրապնդումն է և փորձի փոխանակումը հակաահաբեկչական գործողություններում: Հատուկ ուշադրություն կդարձվի խիտ բնակեցված քաղաքային միջավայրում մարտական հմտությունների կիրառմանը:


