չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024

Պակիստանի ԱԺ-ի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Պակիստանի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Ասադ Քայսերը Թվիթերում հայտնել է իր կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ կարանտինի մեջ է գտնվում իր տանը, ինչպես նաև զգոնության կոչ է հղել ողջ երկրին:

Տեղի Geo TV հեռուստաալիքը հայտնել է, որ Քայսերի որդու և դստեր մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել: Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև մի քանի օր առաջ, սակայն բացասական պատասխան էր ստացվել:

Քայսերը երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է Պակիստանում որը հիվանդացել է կորոնավիրուսով: Ավելի վաղ հայտնի էր դարձել Սինդ նահանգի ղեկավար Իմրան Իսմայիլի վարակման մասին:

  • Կիսվել: