Պակիստանի բանակի հենակետի վրա հարձակման հետևանքով 16 զոհ կա
Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Պակիստանի բանակի հենակետի վրա տեղի է ունեցել գրոհայիններիի հարձակում, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, ծանր վնասվածքներ ստացել 5-ը:
Գրոհայինները ոչնչացրել են անցակետում առկա կոմունիկացիոն սարքավորումներն ու փաստաթղթերը:
Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Մակին շրջանում: Մասնակցել է 30 գրոհային, նրանց հետ մարտը շարունակվել է մի քանի ժամ։