երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Պակիստանի արևելքում նռնականետերով զինված անձինք սպանել են առնվազն 11 ոստիկանի

Պակիստանի արևելքում նռնականետերով զինված անձինք սպանել են առնվազն 11 ոստիկանի

Հինգշաբթի օրը արևելյան Փենջաբ նահանգում նռնականետերով զինված անձինք հարձակվել են  ոստիկանական շարասյան վրա, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 11 ոստիկան և վիրավորվել ևս 7-ը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել Ռահիմ Յար Խանի շրջանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։

Ոստիկանները հարձակման են ենթարկվել ամայի տարածքում պարեկություն կատարելիս՝ անապատային շրջանում գործող ավազակներին որոնելու համար։

Փենջաբի ոստիկանությունը հայտնել է, որ կրակողները, ամենայն հավանականությամբ, ոչ թե զինյալներ, այլ կողոպտիչներ են եղել:

Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

  • Կիսվել: