Պաղեստինը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա. Աբասը՝ Պուտինին
Պաղեստինը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
«Պարոն նախագահ, ինձ համար միշտ հաճելի է շփվել և խորհրդակցել ձեզ հետ, մենք հավատում ենք ձեզ, վստահում ենք ձեզ և զգում ենք ձեր աջակցությունը»,-նշել է նա:
Աբասը նաև հավելել է, որ Պաղեստինի ժողովուրդը «շարունակում է իր պայքարը և հույսը դնում մարդասիրական աջակցության վրա»։
«Մենք զգում ենք, որ Ռուսաստանը Պաղեստինի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկն է, և, ինչպես դուք ասացիք հանդիպման սկզբում, հուսով ենք, որ Պաղեստինի ժողովուրդը կունենա իր սեփական պետությունը»,-նշել է Պաղեստինի նախագահը: