Պաղեստինը դիմել է Իսրայելին, որպեսզի Մահմուդ Աբասն այցելի Գազայի հատված
Պաղեստինի վարչակազմը հարցում է ուղարկել Իսրայելին, որպեսզի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այցելի Գազայի հատված, հայտնում է հայտնում է Walla-ն:
Նշվում է, որ Պաղեստինը թույլտվություն է խնդրում Գազայի մուտք գործել Իսրայելի կողմից, այլ ոչ թե Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում՝ Աբասը հայտարարել է, որ մտադիր է այցելել Գազայի հատված և Երուսաղեմ։