չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ընդունել է կառավարության հրաժարականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաղեստինյան WAFA-ին:

Նշվում է, որ Աբբասն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Շտայեն և նրա գլխավորած կառավարությունը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի հաստատումը:

Գործակալությունը նաև պնդում է, որ Մահմուդ Շտայեն Աբասին հրաժարականի դիմում է ներկայացրել Ռամալլայում տեղի ունեցած ընդունելության ժամանակ։ Քաղաքական գործիչը ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարականի խնդրագիր է ուղարկել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարին։

Շտայեն հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին և ընդգծել, որ, իր կարծիքով, չնայած Գազայում էսկալացիայի նոր փուլի ներքո առկա մարտահրավերներին, իր գլխավորած կառավարությունը կարողացել է հավասարակշռություն հաստատել քաղաքացիների պահանջների և պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջև։

  • Կիսվել: