չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պաղեստինի հաղթանակը նախազգուշացում է Իսրայելի հետ փոխզիջումների գնացողների համար․ Վելայաթի

Պաղեստինի հաղթանակը նախազգուշացում է Իսրայելի հետ փոխզիջումների գնացողների համար․ Վելայաթի

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ պաղեստինցիների «հաջող» լայնածավալ գործողությունը միանշանակ կարագացնի Իսրայելի ռեժիմի փլուզումը, հաղորդում է Mehr-ը։

Վելայաթին, որը նաև Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարն է, շաբաթ հանդես է եկել  պաղեստինյան դիմադրության  ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիին և «Իսլամական ջիհադ» շարժման  գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նահալային հասցեագրված ուղերձով։ 

«Ահաբեկչական սիոնիստական ​​ռեժիմի տիրապետության և բռնակալության դարաշրջանն ավարտվել է»,- ասել է Վելայաթին։

Նա հավելել է, որ գրավյալ  տարածքներում ընթացող իրադարձությունները «Պաղեստինում իսլամական դիմադրության ճակատի հզորության միայն փոքր դրսևորումն են»։

Ըստ Վելայաթիի, Իսրայելի «հանցավոր» ռեժիմի դեմ պաղեստինյան դիմադրության շարժման գործողությունը «մեծ հաղթանակ էր, որը թշնամիների սարսափն ու զարմանքն առաջացրեց և մուսուլմաններին  երջանկացրեց աշխարհի բոլոր ծայրերում, հատկապես Արևմտյան Ասիայում»:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությունը պատասխան է «գրավյալ տարածքներում Իսրայելի ռեժիմի շարունակական հանցագործություններին»:

«Սա միանշանակ հիմնարար ​​փոփոխություններ մտցրեց  բռնազավթված Պաղեստինում ուժերի հավասարակշռության մեջ և թուլացրեց սիոնիստական ​​ռեժիմի դիրքերը, քան երբևէ»,- նշել է Վելայաթին։

Նա հավելել է, որ պաղեստինցիների «մեծ և ռազմավարական» հաղթանակը լուրջ նախազգուշացում էր բոլոր նրանց, ովքեր փոխզիջման են գնում Իսրայելի ռեժիմի հետ՝ հավելելով, որ ավելի շատ հաղթանակներ են տարվելու մինչև հանցավոր ռեժիմի փլուզումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: