կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր դիմում են ներկայացրել

Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր դիմում են ներկայացրել

Պաղեստինցիները հույս ունեն հասնել ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության վերաբերյալ քվեարկության մինչև ապրիլի 9-ին Ռամազանի ավարտը, չնայած ԱՄՆ-ի ծրագրին՝ նախ բանակցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը (AP):

Ըստ լրատվականի՝ պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր հայտ են ներկայացրել, քանի որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը ձգձգվում է, և տասնամյակներ տևած պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու հարցը հետին պլան է մղվում:

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրն ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել էր քննարկել պաղեստինցիների անդամակցության նորացված դիմումը, որին աջակցել են ՄԱԿ-ում Արաբական խմբի 22 պետություն, 57 երկրից բաղկացած Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը, որը ներառում է 120 երկիր:

  • Կիսվել: