երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաղեստինաիսրայելյան հակամարտության սրման ֆոնին տարբեր երկրներում հակաիսրայելական ցույցեր են անցկացվել

Պաղեստինաիսրայելյան հակամարտության սրման ֆոնին տարբեր երկրներում հակաիսրայելական ցույցեր են անցկացվել

Պաղեստինաիսրայելյան հակամարտության սրման ֆոնին մի շարք երկրներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել:

Մասնավորապես՝ ԱՄՆ-ում անկարգություններ են գրանցվել. հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կոնգրեսի շենքի դիմաց, պահանջել հրադադար հաստատել Գազայի հատվածում և անկախ Պաղեստին ստեղծել: Մի խումբ ցուցարարների հաջողվել է ներխուժել Կապիտոլիում, ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, կան հարյուրավոր ձերբակալվածներ:

Պաղեստինին աջակցության ցույցեր են եղել Չիկագոյում, Պրահայում, Աթենքում, Հաագայում, Հռոմում, Լոնդոնում, Կահիրեում, Եմենում:

Անկարգություններ ու բախումներ են եղել Բեռլինում: ԶԼՄ-ները գրում են, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Բեյրութում ամբոխը հարձակվել է Միացյալ Նահանգների դեսպանատան վրա:

Թուրքիայի տարբեր քաղաքներում ևս զանգվածային ակցիաներ են եղել: Ցուցարարները հավաքվել են Ստամբուլում Իսրայելի և ԱՄՆ հյուպատոսությունների դիմաց: Միացյալ Նահանգները ցույցերի պատճառով որոշել է անորոշ ժամանակով փակել հյուպատոսությունը Ադանայում:

  • Կիսվել: