շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության. ԱՄՆ պետքարտուղար

Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության. ԱՄՆ պետքարտուղար

Պաղեստին պետության ստեղծումը անհնար է առանց Իսրայելի համաձայնության։ Այս մասին Fox Radio-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու այն փաստը, որ Պաղեստինը ճանաչվել է ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրների կողմից։

Ռուբիոն, մասնավորապես, նշել է. «Այս երկրներից ոչ մեկը չունի պաղեստինյան պետություն ստեղծելու կարողություն։ Պաղեստինյան պետություն չի կարող լինել, եթե Իսրայելը չհամաձայնի դրան»:

Նա նաև Պաղեստինի միակողմանի ճանաչումը այլ երկրների կողմից անվանել է անտեղի և ոչ արդյունավետ քայլ։ Ռուբիոն նշել է, որ այդ երկրները նույնիսկ չեն կարող որոշել, թե որտեղ է գտնվում այս պաղեստինյան պետությունը և ով է այն կառավարելու։

 

  • Կիսվել: