չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ կանայք

Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ կանայք

Wildberries առցանց խանութի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը զբաղեցրել է առաջին տեղը Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակում: Այս մասին գրում է Forbes- ը: Ըստ վարկանիշի՝ Բակալչուկի կարողությունը գնահատվում է 13 միլիարդ դոլար: Նա առաջին անգամ մտավ երկրի ամենահարուստ կանանց ցուցակը 2018 թվականին՝ 600 միլիոն դոլար կարողությամբ: Անցյալ տարի Wildberries-ը կատարել է 323,8 միլիոն պատվեր, ինչը կրկնակի ավելի է, քան 2019 թվականին: 2020 թվականին շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 437.2 մլրդ ռուբլու:

Forbes-ի ռուս հարուստ կանանց ցուցակում 2-3 տեղերը կիսում են ZAO Inteko- ի նախկին սեփականատեր Ելենա Բատուրինան (1,3 միլիարդ) և PJSC Cherkizovo Group համասեփականատեր Լիդիա Միխայլովան (1,3 միլիարդ):

Չորրորդ տեղը զբաղեցրել է «Լուկօյլ» ընկերության համասեփականատեր և Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ Եկատերինան՝ 900 միլիոն դոլար կարողությամբ: Հինգերորդը Svetofor սուպերմարկետների ցանցի համասեփականատեր Վալենտինա Շնայդերն է:

Ռուսաստանի ամենահարուստ կանանց տասնյակում են նաև Progress Capital-ի բաժնետեր Օլգա Բելյավցևան, Phosagro-ի բաժնետոմսերի սեփականատեր Եվգենյա Գուրևան, Bolshoy Dom 9-ի բաժնետոմսերի 49.9% -ի սեականատեր Տատյանա Կովալչուկը, «Սոդրուժեստվո» ընկերությունների խմբի համասեփականատեր և հիմնադիր Նատալյա Լուցենկոն և միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի նախկին կինը՝ Ելենան: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար:

  • Կիսվել: