երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Օտարերկրյա քաղաքական գործիչները Մոսկվայից հարցնում են Հաղթանակի շքերթին մասնակցելու հնարավորության մասին․ Ուշակով

Օտարերկրյա քաղաքական գործիչները Մոսկվայից հարցնում են Հաղթանակի շքերթին մասնակցելու հնարավորության մասին․ Ուշակով

Օտարերկրյա քաղաքական գործիչներն արդեն իսկ հետաքրքրվում են Մոսկվայից Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու մասին։ Այս մասին կրեմլյան լրագրողների խմբի թղթակից Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մի շարք պետական գործիչներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մայիսի 9-ին ժամանել Ռուսաստան։ Մենք մեր կողմից հաստատել ենք նրանց հյուրընկալելու պատրաստակամությունը»։

Ուշակովի խոսքով՝ հյուրերի անուններն առայժմ գաղտնի են պահվում, սակայն արդեն հստակ է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահը կունենա «ոչ միայն հանդիսավոր միջոցառումներ, այլև կարևոր միջազգային շփումներ»։

 

  • Կիսվել: