ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օտարազգի ուսանողները ստիպված կլքեն ԱՄՆ-ն, եթե ուսումնական հաստատությունները աշնանն անցնեն օնլայն աշխատանքի

Օտարազգի ուսանողները ստիպված կլքեն ԱՄՆ-ն, եթե ուսումնական հաստատությունները աշնանն անցնեն օնլայն աշխատանքի

Օտարերկրյա ուսանողները, որոնք կրթվում են ԱՄՆ-ում, ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով օլայն ռեժիմով անցկացվեն, նշված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Իմիգրացիոն և մաքսային հսկողության ծառայության կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մշվում է, որ, դրանից բացի,ամերիկյան իշխանությունները նոր վիզա չեն տրամադրի ԱՄՆ գնալու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց ընտրած կամ ծրագրային կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ անցկացվի օնլայն ձևաչափով:

Խոսքն այն ուսանողների մասին է, որոնք ԱՄՆ տարածքում են գտնվում ոչ իմիգրացիոն F-1 և М-1 տեսակի վիզաներով, ինչպես նաև նրանց մասին, որոնք ցանկանում են ստանալ նման վիզա:

 

  • Կիսվել: