Ոստիկանությունը խուզարկում է ներգաղթյալներով բնակեցված հանրակացարանները. «112» տելեգրամյան ալիք
Մոսկվայում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ներգաղթյալներով բնակեցված հանրակացարաններում: Այս մասին հայտնում է «112» տելեգրամյան ալիքը:
Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Մի քանի շրջաններում ռեյդեր են տեղի ունենում։ Օրինակ՝ Տվերսկոյում աշխատակիցները ժամանել են Մինաևսկի նրբանց՝ օտարերկրյա մասնագետների համար նախատեսված հանրակացարան: Շենքի մոտ ոստիկանական մեքենաներ են կանգնած»:
Այլ մանրամասներ չեն հաղորվում: