ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանությունը ձերբակալեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում

Ոստիկանությունը ձերբակալեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում

Հունվարի 17-ին «Շերեմետև»-ի օդանավակայանում ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում, երբ վերջջինս իր տիկնոջ Յուլիայի և իր մամլո խոսնակ Կիրա Յարեշի հետ ժամանեց Մոսկվա Գերմանիայից, ուր բուժում էր անցնում հիվանդանոցում թունավորում ստանալուց հետո: Ինտերֆաքսի փոխանցմամբ նա հետախուզման մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 29-ից` փորձաշրջանի բազմաթիվ խախտումների համար: Նրան դատապարտել էին պայմանական ազատազրկման:

«Մինչև դատարանի որոշումը նա կալանքի տակ կլինի», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նավալնին կիրակի օրը Գերմանիայից վերադառձավ Ռուսաստան, չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից նրան ձերբակալելու և, հնարավոր է, մի քանի տարի բանտարկելու սպառնալիքին:

«Նրանք ուզում են ինձ ձերբակալե՞լ: Ես անմեղ եմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Նավալնին ՝ բարձրանալով դեպի Ռուսաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը:

Նավալնիի կողմնակիցները ծրագրում էին նրան դիմավորել Վնուկովո օդանավակայանում: Մոտ 2 հազար մարդ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ մտադիր է գալ օդանավակայան, ևս 6 հազար մարդ հետաքրքրություն ցուցաբերեց այս հարցում: Հիշեցնենք, որ ինքնաթիռը ի վերջո վայրէջք կատարեց մեկ այլ «Շերեմետև» օդանավակայանում:

  • Կիսվել: