ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որտեղ անհրաժեշտ է, բարելավում ենք մեր դիրքերը. Պուտին

Որտեղ անհրաժեշտ է, բարելավում ենք մեր դիրքերը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություններ է արել պատերազմում հաջողությունների մասին՝ արևելյան ճակատում տիրող իրավիճակի մասին ուկրաինացի զինվորականների մեկնաբանությունների համատեքստում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Գնահատելով մարտական շփման գծում տիրող իրավիճակը՝ վստահորեն կարող ենք ասել, որ նախաձեռնությունը մեր զորքերը ձեռքում է։ Ըստ էության, մենք անում ենք այն, ինչ կարծում ենք, որ անհրաժեշտ է, ինչ ուզում ենք։ Որտեղ անհրաժեշտ է, որտեղ դուք՝ հրամանատարներդ, ընդհանրապես՝ հրամանատարները, նպատակահարմար եք համարում պահպանել ակտիվ պաշտպանական մարտավարությունը, դա տեղի է ունենում, և որտեղ անհրաժեշտ է, մենք բարելավում ենք մեր դիրքերը՛՛:

Պուտինը վստահեցրել է, որ ՛՛հակառակորդը մեծ կորուստներ է կրում և հակահարձակման ընթացքում մեծապես վատնել է իր պաշարները՛՛։

Նշենք, որ երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր Ուկրաինայի արևելյան ճակատում ռուսական խոշոր կորուստների մասին։ Նա, սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ, ռուսական զորքերի հարձակողական գործողությունները շարունակվում են Կուպյանսկի, Լիմանսկի և Բախմուտսկի ուղղություններով։

  • Կիսվել: