ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Որոշ երկրներ փորձում են միջնորդի դեր ստանձնել՝ հակամարտության կարգավորման համար․ Արաղչի

Որոշ երկրներ փորձում են միջնորդի դեր ստանձնել՝ հակամարտության կարգավորման համար․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում մերժել է ժամանակավոր զինադադարի կոչերը՝ պնդելով, որ ցանկացած լուծում պետք է երաշխիքներ ներառի հետագա հարձակումների դեմ, ինչպես նաև հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում։

Արաղչին այս պատերազմն անվանել է «Իրանին պարտադրված»՝ հայտարարելով, որ հարձակումների սկսվելու պահին Թեհրանը բանակցությունների մեջ է եղել Միացյալ Նահանգների հետ: «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»,— նշել է նա՝ հավելելով, որ Իրանի գործողություններն ինքնապաշտպանական են և կշարունակվեն «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»:

Նա միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ճապոնիային, կոչ է արել հանդես գալ այս հարձակումների դեմ՝ միևնույն ժամանակ երախտագիտություն հայտնելով Տոկիոյին ավանդաբար «հավասարակշռված ու արդար» դիրքորոշման և Իրանի հետ ունեցած երկարամյա բարեկամական կապերի համար: Արաղչին նաև փաստել է, որ մի քանի երկրներ փորձում են միջնորդի դերում հանդես գալ՝ հակամարտության կարգավորման հարցու:

Նա նշել է, որ Իրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» և պատրաստ է դիտարկել առաջարկները։

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարը ենթադրել է, որ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, սակայն Միացյալ Նահանգները դեռ պետք է ապացուցի հակամարտության իրական կարգավորման հարցում իր պատրաստակամությունը։

  • Կիսվել: