հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օրինակելի գործընկերությամբ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են նպաստել կայունությանը Հարավային Կովկասում. Ղարիբաշվիլի

Օրինակելի գործընկերությամբ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են նպաստել կայունությանը Հարավային Կովկասում. Ղարիբաշվիլի

Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն և, ամենակարևորը, բարեկամություն: Այս մասին վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 

Նա նշել է, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունները եզակի են, որոնք փորձված են վերջին տարիների և դարերի ընթացքում:

՛՛Մենք ամուր բարեկամություն և բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Մենք ուրախ ենք, որ մի քանի շաբաթ առաջ ընդունել ենք Իլհամ Ալիևին: Դա շատ կարևոր այց էր Վրաստան։ Մենք քննարկել ենք ընթացիկ ռազմավարական ծրագրերը, նախանշել ենք այն ծրագրերը, որոնց մասին այսօր կշարունակենք խոսել՛՛,-ասել է Ղարիբաշվիլին:

Օրինակելի գործընկերությամբ Վրաստանն ու Ադրբեջանը, ըստ Վրաստանի վարչապետի, կարող են նպաստել կայունությանը Հարավային Կովկասում։

՛՛Դա մեր ընդհանուր նպատակն է, կայուն տարածաշրջան տեսնելու մեր ընդհանուր ցանկությունը, որը հիմք կհանդիսանա ավելի մեծ տնտեսական զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: