Օրբանի կարծիքով՝ Եվրոպայի վրա Ռուսաստանի հարձակվելու մասին հայտարարությունները ծիծաղելի են
Եվրոպայի վրա Ռուսաստանի հարձակվելու մասին հայտարարությունները ծիծաղելի են։ Այսպես է կարծում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամենայն հարգանքով հանդերձ, ես ծիծաղելի եմ համարում ասել, որ Ռուսաստանը կհարձակվի ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի վրա պարզապես այն պատճառով, որ այն բավականաչափ ուժեղ չէ: Մենք շատ ավելի ուժեղ ենք, քան նրանք: Եվրամիությունն ունի ավելի քան 400 միլիոն բնակչություն, Ռուսաստանը՝ մոտ 140 միլիոն»
Օրբանի խոսքով՝ ԵՄ 27 երկրների ռազմական հզորությունը զգալիորեն գերազանցում է Ռուսաստանինը: «
Ռուսները չեն կարողացել ավարտել պատերազմը Ուկրաինայում ավելի քան երեք տարի։ Ինչպե՞ս կարող է Եվրոպան պնդել, որ ավելի թույլ է, քան Ռուսաստանը»,-ասել է Հունգարիայի վարչապետը:


