կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Որ դեպքում է ՌԴ-ի համար հնարավոր միջուկային զենքի կիրառումը. Պուտինի պարզաբանումը

Որ դեպքում է ՌԴ-ի համար հնարավոր միջուկային զենքի կիրառումը. Պուտինի պարզաբանումը

Ռուսաստանն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ՆԱՏՕ-ի երկրները: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

՛՛Նրանք ուզում են, որ մենք կրճատենք այն՛՛,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ նման բան չի կարող լինել, դա իրենց առավելությունն է:

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ միջուկային զենքի կիրառումը տեսականորեն հնարավոր է Ռուսաստանի Դաշնության համար, եթե վտանգ սպառնա իրենց տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ռուսական պետության գոյության ինքնիշխանությանը։

Միևնույն ժամանակ Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը նման անհրաժեշտություն չունի։

 

 

  • Կիսվել: