կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Օմիկրոնը» մեծ հարված է հասցրել ավիացիոն ոլորտին

«Օմիկրոնը» մեծ հարված է հասցրել ավիացիոն ոլորտին

Համաշխարհային ավիացիայի ոլորտը, որը լրջորեն տուժել էր կորոնավիրուսի համաճարակի սկզբում, կրկին հարվածի տակ է։ Դրա պատճառը «Օմիկրոն» շտամի արագ տարածումն է, այդ թվում՝ օդաչուների և օդանավերի անձնակազմի անդամների շրջանում, հայտնում է Euronews-ը:

Սուրբ Ծննդյան նախօրեին եվրոպական և ամերիկյան շատ ավիաընկերություններ ստիպված են եղել չեղարկել չվերթերը։ Ըստ Flightaware կայքի՝ դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 2200 ծրագրված չվերթ։

Ճգնաժամն անդրադարձել է այնպիսի ավիաընկերությունների վրա, ինչպիսիք են Lufthansa-ն, Delta-ն և United Airlines-ը։

Օդանավակայանների եվրոպական օպերատորների ասոցիացիան նոյեմբերի 24-ից արձանագրել է ուղևորահոսքի 20% անկում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է «Օմիկրոն» շտամի հայտնաբերման մասին:

  • Կիսվել: