չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Օլաֆ Շոլցը կարծում է, որ Իսրայելի համար ավելի շահավետ կլինի նպաստել Մերձավոր Արևելքում դեէսկալացիային

Օլաֆ Շոլցը կարծում է, որ Իսրայելի համար ավելի շահավետ կլինի նպաստել Մերձավոր Արևելքում դեէսկալացիային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Իսրայելի համար ավելի շահավետ կլինի նպաստել Մերձավոր Արևելքում դեէսկալացիային։

«Լավ է, որ Իսրայելը կարողացավ պաշտպանվել: Եվ Իսրայելն այժմ պետք է ամրապնդի այդ հաջողությունը: Հետևաբար, համապատասխան ռազմական պատասխանը հաստատ ողջունելի չէր լինի: Հավանաբար ավելի խելամիտ կլինի ուշադրություն դարձնել, թե ինչ է ձեռք բերվել պաշտպանական ոլորտում»,- ասել է Շոլցը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։

Նրա խոսքով, այժմ «կարևոր է օգտագործել պահը հետագա լարվածության թուլացման համար», «այլ ոչ թե պատասխանել զանգվածային հարձակմամբ»։

  • Կիսվել: