չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Օդային տագնապ՝ Ուկրաինայի մի շարք շրջաններում

Օդային տագնապ՝ Ուկրաինայի մի շարք շրջաններում

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Ինչպես նշվում է՝ օդային տագնապ է հայտարարվել Կիրովոգրադի, Օդեսայի, Նիկոլաևի մարզերում։ Վերոնշյալ շրջաններում օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե միաժամանակ՝ ժամը 17։40-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 18։40)։

Ռուսաստանի զինված ուժերի՝ ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

 

  • Կիսվել: