Այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ 131 ԱԹՍ է արձակվել
Այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 131 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ նաև Shahed տիպի հարվածային ԱԹՍ-ներ: Այս մասին հայտնել է ուկրաինական կողմը՝ հավելելով, որ երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում և արևելքում ոչնչացվել է 107 անօդաչու թռչող սարք:
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ արձանագրվել է 16 հարվածային ԱԹՍ-ի հարված 9 տեղանքում, ինչպես նաև խոցվածների բեկորների անկում 6 տեղանքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 390 ուկրաինական ԱԹՍ է արձակվել:



