ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ոչինչ մեզ չի կանգնեցնի, մենք կշարունակենք մինչև հաղթանակ. Նեթանյահու

Ոչինչ մեզ չի կանգնեցնի, մենք կշարունակենք մինչև հաղթանակ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատված, որտեղ հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Գազա իր այցի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Մենք այստեղ ենք ՝ Գազայում, մեր հերոս մարտիկների հետ։ Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի վերադարձնենք մեր առևանգված քաղաքացիներին և, ի վերջո, կվերադարձնենք նրանց բոլորին: Մենք կշարունակենք մինչև վերջ՝ մինչև հաղթանակ։ Ոչինչ մեզ չի կանգնեցնի, և մենք համոզված ենք, որ ունենք կամքի ուժ և վճռականություն»:

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելն ունի երեք նպատակ, դրանք են՝ «վերացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել բոլոր առևանգվածներին և ապահովել, որ Գազան կրկին սպառնալիք չդառնա»։

 

 

  • Կիսվել: