չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծում». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծում». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ապրիլի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պետական իշխանության մարմինների, ինչպես նաև Ռուսաստանի առաջատար գիտափորձագիտական կենտրոնների ներկայացուցիչները:

Տասմագամբետովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և գնահատել ռազմաքաղաքական դրությունը հարավային Կովկասում։

«Անշուշտ, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցով։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին տեղեկատվական-վերլուծական մի կենտրոն ունենար, եթե այդ կենտրոնի մասնագետներն իրականացնեին, այսպես ասենք, նախապատերազմական իրավիճակի ակտիվ մոնիտորինգ, մոդելավորեին այս կամ այն իրադարձությունների հնարավոր զարգացումը՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, հնարավոր է, որ պաշտոնական Երևանն ավելի պատրաստված լիներ, իսկ ինչ-որ հանգամանքներում ավելի շահեկան գործեր, այսինքն, կանխատեսելով իրադարձությունները», - հայտարարել է Տասմագամբետովը։  

  • Կիսվել: