չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել կորոնավիրուսը. Մերկելը ջանքերի միավորման կոչ է արել

Ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել կորոնավիրուսը. Մերկելը ջանքերի միավորման կոչ է արել

Աշխարհի ոչ մի պետություն չի կարող հաղթահարել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած ճգնաժամը․ համաշխարհային հանրությունը պետք է միավորի ջանքերը, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մերկելն ասել է. «Մենք իսկապես գլոբալ ճգնաժամ ենք ապրում»: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի համավարակը կհանգեցնի սոցիալ-տնտեսական հետևանքների:

«Ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել այդ խնդիրը, մենք պետք է միասին գործենք»,-ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա նշել է, որ անհրաժեշտ են ավելի շատ ջանքեր, որպեսզի հետագայում կանխեն նման համավարակները և ամրապնդեն ազգային առողջապահական համակարգը: Այս կապակցությամբ նա կոչ է արել ապահովել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքի «կայունությունը», ինչպես նաև ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ հանրամատչելի  պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

  • Կիսվել: