ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ո՞րն է ՌԴ առաջնահերթ խնդիրը Ուկրաինայում ազատագրված տարածքներում․ Պեսկովը փակագծեր է բացել

Ո՞րն է ՌԴ առաջնահերթ խնդիրը Ուկրաինայում ազատագրված տարածքներում․ Պեսկովը փակագծեր է բացել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում ռուսական կողմից ազատագրված տարածքներում առաջնահերթ խնդիրը սոցիալական հարցերի լուծումն է, հայտնում են Կրեմլից։

Նրա պնդմամբ, այդուհանդերձ, առանց տեղի բնակիչների կամքի արտահայտման, ոչինչ հնարավոր չէ անել։
«Ռուսաստանը կպայքարի արտերկրում սառեցված իր ակտիվների համար, ինչպես նաև դրանք գողանալու փորձերի դեմ»,- ընդգծել է Պեսկովը։

 

Նա նաև նշել է, թե Կրեմլում տեղյակ չեն Ուկրաինայի վերաբերյալ Իտալիայի առաջարկած ծրագրի մանրամասներին, սակայն ողջունում են բոլոր նրանց մասնակցությունը, ովքեր կարող են նպաստել հարցի կարգավորմանը:

  • Կիսվել: