կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում են՝ մեր երկրի և սահմանների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչության դեմ պայքարելու և ահաբեկչական միջանցքի ստեղծումը կանխելու նպատակով՝ միջազգային իրավունքի հիման վրա գոյություն ունեցող օրինական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։

Մեր ստորաբաժանումների Սիրիայից դուրսբերումը կարող է կրկին քննարկման առարկա դառնալ միայն այն դեպքում, երբ մեր սահմանների անվտանգությունը լիովին ապահովված լինի և ահաբեկչական սպառնալիքը ամբողջությամբ վերացված լինի»,-նշվել է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: