կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ո՛չ մի տարհանում, մնում ենք Կիևում. Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքում է Զելենսկիի՝ Կիևը լքելու մասին լուրերը

Ո՛չ մի տարհանում, մնում ենք Կիևում. Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքում է Զելենսկիի՝ Կիևը լքելու մասին լուրերը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից Կիևը լքելու մասին տեղեկությունները, որոնք տարածել էր CNN-ը, տեղեկացնում է ՛՛Ստրանա՛՛-ն:

Արեստովիչը, մասնավորապես, նշել է. ՛՛Ո՛չ, ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Նախագահն այժմ իմ կողքին է: Նա վճռականորեն ասել է՝ ո՛չ մի տարհանում, մնում ենք Կիեւում՛՛:

Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է Կիևում:

 

 

  • Կիսվել: