երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նյու Յորքում մի շարք փողոցներ անցել են ջրի տակ․ հեղեղների հետևանքով կա 1 զոհ

Նյու Յորքում մի շարք փողոցներ անցել են ջրի տակ․ հեղեղների հետևանքով կա 1 զոհ

ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը ջրհեղեղի արտակարգ նախազգուշացում է տվել Նյու Յորքից հյուսիս գտնվող Օրինջ, Փաթնամ և Ռոքլենդ շրջաններում: Օրինջ շրջանի իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղների հետևանքով կա 1 զոհ:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, ոստիկանությունը փակել է ճանապարհները՝ կոչ անելով բնակիչներին խուսափել ճանապարհորդելուց:

Օրինջ շրջանի բնակչուհի Մելիսա Ռոբերթսը տեսախցիկով ֆիքսել է ջրհեղեղը. ջուրը հասնում է մինչև ծնկները, մեքենաները սուզվել են ջրի տակ: Օրինջ շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Որոշ հատվածներում գրանցվել են 30 սմ տեղումներ:

  • Կիսվել: