Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պատմական հուշարձան համարվող 173-ամյա եկեղեցում, հայտնել է Նյու Յորքի հրշեջ ծառայությանը, տեղեկացնում է New York Post-ը:
Նշվում է, որ արագ տարածվող հրդեհից հետո եկեղեցու զանգակատունը փլուզվել է։
Հրդեհը բռնկվել է ժամը 13։20-ի սահմաններում, Սաութ Բուշվիքի ռեֆորմացված եկեղեցում՝ Բուշվիք պողոտայի և Հիմրոդ փողոցի մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել հրշեջների և շտապօգնության՝ շուրջ 190 աշխատակից։
Ըստ Նյու Յորքի հրշեջ ծառայության՝ կրակը հիմնականում մարվել է ժամը 15։35-ի սահմաններում։ Հրդեհի պատճառը դեռ պարզվում է։



