երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նյու Յորքում ավտոբուսների բախման հետեւանքով տուժել է մոտ 80 մարդ

Նյու Յորքում ավտոբուսների բախման հետեւանքով տուժել է մոտ 80 մարդ

Հինգշաբթի Նյու Յորքում ավտոբուսի բախման հետեւանքով տուժել է առնվազն 81 մարդ, տեղեկացրել է ABC հեռուստաալիքի տեղի բաժանմունքը։

Երկհարկանի տուրիստական ավտոբուսն անցել է կարմիր լույսի տակով եւ հարվածել քաղաքային ավտոբուսին Մանհեթենի խաչմերուկում, տեղեկացրել է հեռուստաալիքը։

Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 81 մարդ։ Նրանցից 18-ը հոսպիտալացվել է, եւս 63 հոգի բուժօգնություն է ստացել տեղում։ Տուժածներից ոչ ոք կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել։

  • Կիսվել: