երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նյու Յորքի դատախազությունը Թրամփին մեղադրում է իր կարողությունը մինչև 3.6 միլիարդ դոլարով ուռճացնելու համար

Նյու Յորքի դատախազությունը Թրամփին մեղադրում է իր կարողությունը մինչև 3.6 միլիարդ դոլարով ուռճացնելու համար

Դոնալդ Թրամփը, հնարավոր է․ իր կարողությունն ավելի շատ է ուռճացնել, քան նախկինում ենթադրվում էր: Հայտարարել է Միացյալ Նահանգերի Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը։

 

Նրա հայտարարության համաձայն՝ վերջին 10 տարիների ընթացքում Թրամփն իր կարողությանը տարեկան «ավելացրել է» 1․9-3․6 միլիարդ դոլար, նախկինում խոսքը գնում էր 812 միլիոնից 2․23 միլիարդ դոլարի գերագնահատման մասին։ Գրել է Reuters-ը։

 

Դատախազ Ջեյմսի խոսքով՝ ապացույցները» ցույց են տալիս, որ Թրամփը, նրա ընկերներն ու գործընկերները ստել են իր ունեցվածքի և հարստության չափի մասին՝ վարկերի և ապահովագրության ավելի լավ պայմաններ ստանալու համար:

 

Ըստ դատախազության՝ առկա ապացույցների հիման վրա միանգամայն հնարավոր է հաստատել, որ նախկին նախագահի ֆինանսական հաշվետվությունները կեղծվել են՝ չսպասելով այս հարցով հոկտեմբերի 2-ին նշանակված դատավարությանը։

Դատախազը պահանջում է 250 միլիոն դոլար տուգանք Թրամփի համար, կասեցնել նրա և որդիների՝ Դոնալդ Թրամփ կրտսերի և Էրիկ Թրամփի ընտանեկան բիզնեսը՝ Trump Organization-ի գործունեությունը:

Դոնալդ Թրամփի փաստաբաններն արձագանքել են դատախազի հայտարարություններին։

Նրանք նշել են, որ Թրամփն «անկասկած արժե միլիարդավոր դոլարներ» ու «խարդախություն չի եղել, զոհեր չեն եղել»։ Փաստաբանները մեղադրել են դատախազին «նախագահ Թրամփին ու նրա ողջ ընտանիքին սևացնելու, նվաստացնելու և զրպարտելու համար՝ քաղաքական շահի համար հարուցված քաղաքական շահի հայցով»։

Պաշտպաններն այժմ պետք է պատրաստվեն Թրամփին առընրվող 4 դատավարությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին նրա ենթադրյալ մասնակցության գործով։

  • Կիսվել: