երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նյու Դելիում փլուզված շենքի փլատակների տակ մնացել է ավելի քան 20 մարդ

Նյու Դելիում փլուզված շենքի փլատակների տակ մնացել է ավելի քան 20 մարդ

Ավելի քան 20 մարդ մնացել է Նյու Դելիում փլուզված հինգ հարկանի շենքի փլատակների տակ։ Այս մասին տեղեկացրել է ANI գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Նրա տվյալներով՝ արտակարգ ծառայությունների մասնագետներին հաջողվել է փրկել 12 մարդու։ Երկու մարդ, որոնք շենքում են գտնվել փլուզման պահին, զոհվել են։ Փրկարարները շարունակում են աշխատել արտակարգ դեպքի վայրում։

Ինչպես նշել է գործակալությունը, շենքը նոր էր կառուցվել, այնտեղ կատարվում էին հարդարման աշխատանքներ։ Փլուզման պատճառը պարզվում է։

  • Կիսվել: