ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նուլանդը կայցելի Մոսկվա

Նուլանդը կայցելի Մոսկվա

 ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11 -ին կժամանի Մոսկվա՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի դիվանագետը Ռուսաստանի մայրաքաղաքում կմնա երկու օր, այնուհետև կմեկնի Բեյրութ և Լոնդոն: Ինչպես հաղորդել է REGNUM գործակալությունը, Ռուսաստանի իշխանությունները դեռ 2019 թվականին էին մերժել Վիկտորիա Նուլանդին մուտքի արտոնագիր տրամադրել, նրա անունը ներառելով «սև ցուցակում»՝ ի պատասխան ԱՄՆ-ի անհատական վիզային և ֆինանսական պատժամիջոցների:
 
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Նուլանդի Մոսկվա մեկնելու վերաբերյալ:

  • Կիսվել: