ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ Ռուսաստանի դեսպանատունը փակելու կոչին. Նուլանդ

ԱՄՆ վարչակազմը համաձայն չէ Ռուսաստանի դեսպանատունը փակելու կոչին. Նուլանդ

Ամերիկյան վարչակազմը համաձայն չէ որոշ պաշտոնյաների կոչերին, ըստ որոնց՝ Վաշինգտոնում պետք է ՌԴ դեսպանատունը փակել և Վաշինգտոնի ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից վտարել։

Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է «ТАСС»-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Նուլանդի խոսքով՝ Ռուսաստանը Վաշինգտոնում «երկու անգամ ավելի շատ դիվանագետներ ունի», քան ԱՄՆ-ը՝ Մոսկվայում, և իրենք պետք է դա հավասարեցնեն:

«Ինչ վերաբերում է ռուս ուսանողներին, մենք նրանց դեմ ոչ մի քայլ չենք արել և դեմ ենք դրան»,- վստահեցրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը։ 

  • Կիսվել: