Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես նորմալ տղամարդ եմ, խոսիր ինձ հետ, ինչի՞ց ես վախենում. Զելենսկին՝ Պուտինին
Ի՞նչ ես ուզում մեզանից։ Գնա մեր հողից: Չես ուզում հիմա գնալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ազատ եմ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նշվում է, որ Զելենսկին հավելել է. ՛՛Նստի՛ր ինձ հետ, միայն թե ոչ 30 մետր հեռավորությամբ, ինչպես Մակրոնի, Շոլցի դեպքում, չէ որ ես հարեւան եմ: Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր։ Ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք։ Մենք բանկեր չենք գրավում, ուրիշների հողերը չենք գրավում...՛՛:
Զելենսկին նաեւ ասել է, որ չի հասկանում Մոսկվայի պահանջները Կիեւի նկատմամբ։
Ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Կիեւը պատրա՞ստ է արդյոք երաշխիքներ տալ՝ նա նշել է. ՛՛Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել: Մենք ՆԱՏՕ-ո՞ւմ ենք՝ ոչ, միջուկային զենք ունե՞նք՝ ոչ, ի՞նչ ասեմ, ում պետք է ինչ-որ բան տամ՛՛:
Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը՝ ներառյալ Դոնեցկին և Լուգանսկին վերաբերները: