Նրանք համաձայնություն են աղերսում. Թրամփը՝ Իրանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն այժմ հնարավորություն ունի գործարք կնքելու, սակայն դա կախված է հենց իրենցից:
«Նրանք բառացիորեն աղերսում են համաձայնության համար»,-ասել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ ինքը նախարարների կաբինետի նիստ է հրավիրել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։
Թրամփը նաև ասել է. «Մենք փոքր շրջանցիկ մանևր ենք իրականացրել. սա երկար չի տևի, շուտով ամեն ինչ կավարտվի։ Պենտագոնը ոչնչացրել է մոտ 90% արձակման կայաններ և, հավանաբար, ավելի քան 90% իրանական հրթիռներ։ Եթե Թեհրանը ԱՄՆ-ի հետ ճիշտ գործարք կնքի, ապա Հորմուզի նեղուցը բաց կլինի նավարկության համար։ Վաշինգտոնը սկզբում Իրանի դեմ գործողության համար նախատեսել էր 4-6 շաբաթ, սակայն այն ընթանում է ժամանակացույցից առաջ»։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանի դեմ գործողությունը դարձել է ՆԱՏՕ-ի պատրաստակամության փորձություն՝ աջակցելու ԱՄՆ-ին, և Վաշինգտոնը հիասթափված է արդյունքներից։
«Մեծ Բրիտանիան չի ցանկացել ներգրավվել այս գործընթացում, և մենք էլ չենք ուզում ներգրավվել նրանց պատերազմներում։ Մեծ Բրիտանիայի ավիակիրները խաղալիքներ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ ունենք մենք»,-ասել է Թրամփը:
Տեսանյութը՝ այստեղ:


