երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նպատակն իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է․ Բյուիսոնը՝ ադրբեջանական սադրանքի մասին

Նպատակն իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է․ Բյուիսոնը՝ ադրբեջանական սադրանքի մասին

ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում  անդրադարձել է գիշերը ադրբեջանական կողմից հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին։

«Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը։ Նպատակն իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»,- գրել է նա։ 

  • Կիսվել: