շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Պուտինը և Փեզեշքիանը կհանդիպեն BRICS-ի գագաթնաժողովում

Պուտինը և Փեզեշքիանը կհանդիպեն BRICS-ի գագաթնաժողովում

Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենան։

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մուհաջիրանին։

Նրա խոսքով, Փեզեշքիանը նոյեմբերին կայցելի Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում նա նաև երկկողմ հանդիպում կունենա ՌԴ ղեկավարի հետ։

  • Կիսվել: