շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նովոսիբիրսկում և Տյումենում վերաբացվել են «Վագների» հավաքագրման կենտրոնները

Նովոսիբիրսկում և Տյումենում վերաբացվել են «Վագների» հավաքագրման կենտրոնները

Նովոսիբիրսկում վերսկսվել է Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանների հավաքագրման կենտրոնը, փոխանցում է meduza.io-ն:

՛՛Ընթանում է հավաքագրում՛՛,-ՏԱՍՍ գործակալությանն ասել է կենտրոնի աշխատակիցը:

Նովոսիբիրսկի կենտրոնում գտնվող շենքի մուտքի մոտ կրկին փակցվել են գովազդային պաստառներ, որոնք հանվել են հունիսի 24-ին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ աշխատանքը վերսկսել է նաեւ Տյումենի հավաքագրման կենտրոնը ։

Միևնույն ժամանակ Սանկտ Պետերբուրգում, ինչպես հայտնում է ՛՛Ռոտոնդան՛՛, աշխատանքը վերսկսել է ՛՛Վագներ՛՛-ի կենտրոնը, որտեղ գտնվում է ՛՛տրոլների գործարանը՛՛: Այժմ այնտեղ են վերադարձնում խուզարկությունների ժամանակ առգրավված համակարգիչները։

Եվգենի Պրիգոժինի ապստամբության սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքներում սկսեցին շտապ փակել ՛՛Վագների՛՛ հավաքագրման կետերը, ինչպես նաև հանել պաստառներ, որոնք գովազդում են ընկերության հավաքագրումը:

Վագներ ՌՄԿ-ի հավաքագրման կետերի ցանցը տեղակայվել է ամբողջ Ռուսաստանում գարնան սկզբին. կետեր են բացվել ավելի քան 40 քաղաքներում: 

Հիշեցնենք, որ ՛՛Վագների՛՛ զինյալներն ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել էին Դոնի Ռոստով, որից հետո շարժվել դեպի Մոսկվա։ Նրանք, սակայն, ՌԴ մայրաքաղաք չեն հասել։ Հունիսի 24-ի երեկոյան ՛՛Վագների՛՛ ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ՛՛հետ են դարձնում իրենց շարասյուները՛՛ և ՛՛հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն՛՛։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։

  • Կիսվել: