Նովոսիբիրսկի մարզում մոտորանավակի վթարի պատճառով ամբողջ Բերդսկը հոսանքազրկվել է
Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքը հոսանքազրկվել է, երբ մոտորանավակը բախվել է էլեկտրամատակարարման հոսքագծին, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Коммерсантъ-ը:
Նշվումէ , որ դեպքը տեղի է ունեցել Բերձ (Бердь) գետի վրա՝ քաղաքի մերձակայքում։ 2021 թվականի բաց աղբյուրների տվյալներով՝ Բերդսկում ապրում է մոտ 100 հազար մարդ։
Բերդսկի ղեկավար Ռոման Բուրդինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ մոտորանավակի անձնակազմի բոլոր անդամները ողջ են։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։
Նովոսիբիրսկի մարզային տրանսպորտի հետաքննչական վարչությունը սկսել է նախաքննական ստուգում ներքին ջրային փոխադրամիջոցների անվտանգության կանոնների խախտման և շահագործման հանգամանքներով (ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդված):