Նովոռոսիյսկի բեռների տերմինալում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի Արևելյան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է քաղաքի մունիցիպալ կառավարման կենտրոնը, միջադեպը տեղի է ունեցել բեռների տերմինալում, բռնկվել են փայտյա ընդկալները:
Ինչպես հայտնել է ՛՛ЧП Новороссийск՛՛ տելեգրամ ալիքը՝ ականատեսները պայթյունի ձայն են լսել։
Հաղորդվում է, որ հրդեհի մասին տեղեկությունն ԱԻՆ-ը ստացել է ժամը 09։00-ի սահմաններում։ Կրակը տարածվել է ավելի քան 1000 քմ տարածքում։ Ժամը 10։33-ին այն հաջողվել է մեկուսացնել, իսկ 10։44-ին բաց կրակը մարվել է։
Կրակի մարման աշխատանքներին ՌԴ արտակարգ իրավիճակների կանխարգելման ու չեզոքացման միասնական պետական համակարգից մասնակցել է 42 մարդ և 14 միավոր տեխնիկա, իսկ ՌԴ ԱԻՆ-ից՝ 27 փրկարար և 9 մեքենա։