չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Նովակ-Ջաբարով հանդիպման ժամանակ քննարկվել են վառելիքի խնդիրները

Նովակ-Ջաբարով հանդիպման ժամանակ քննարկվել են վառելիքի խնդիրները

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը քննարկել են ռուսական նավթագազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում նոր նախագծերին, հայտնում է ՌԴ կառավարությունը։

«Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են վառելիքի վաճառքի բիզնեսի ընդլայնման հարցերը, ինչպես նաև ադրբեջանական օբյեկտներում ռուսական ածխաջրածինների վերամշակման և Տիխորեցկ-Բաքու նավթամուղով դարձափոխային մատակարարումներն ավելացնելու գաղափարը»,- ասել է Նովակը Ջաբարովի հետ հանդիպմանը։

  • Կիսվել: